Ի՞նչ է տեղի ունենում Ուկրաինայում։ Հանրությունը չի կարողանում կողմնորոշվել և գնահատել իրադրությունը և դրա պատճառն տեղեկատվության հատվածականությունն է, որը թույլ չի տալիս ստանալ գլոբալ պատկերը։ Հասկանալու համար կարևոր է հաշվի առնել մինչ պատերազմը տեղի ունեցած դեպքերն ու պետությունների ղեկավարների հայտարարությունները, որոնք, ի մի բերելով, կարելի է գլոբալ պատկերը ստանալ։

1 Այն ինչ տեղի է ունենում Ոիկրաինայում գլաբալ աշխարքաղաքական  դասավորվածության փոփոխություն է։

2․ Նոր աշխարքաղաքական ճարտարապեըտության փոփոխությունը դեռ երկար է տևելու և Ուկրաինայի պատերազմը միակը չի լինելու։

Մինչ այդ կարևոր է քննարկել Ուկրաինայի նախագահի հայտարարություն, որտեղ նա ասել է, որ «պարտնյորներն» իրեն մերժել են ռազմական աջակցության մխնդրանքում։ «Եվրոպայի 27 լիդերներն» իրեն չեն պատասխանել, թե արդյո՞ք պատրաստ են Ուկրաինային ընդունել ՆԱՏՕ․ «Մենք մնացել ենք միայնակ։ Մեր փոխարեն ոչ ոք չի պատերազմելու։ ՆԱՏՕ մեզ չեն վերցնում, անվտանգության երաշխիքներ չեն տալիս»։ Զելենսկին իր ժողովրդին ցույց է տալիս, թե ինչպիսին է իրենց նկատմամբ Արևմուտքի վերաբերմունքը և գուցե հիմք է նախապատրաստում Ռուսաստանի պահանջներն ընդունելու համար։

Սակայն վերադառնանք մի քանի շաբաթ ետ և տեսնենք ինչ են հայտարարել Ռուսաստանի ու Չինաստանի նախագահները փետրվարի սկզբին ունեցած հանդիպման ժամանակ, գուցե այստեղ կարող ենք գտնել Արևմուտքի պահվածքի նացատրությունը։

Պուտինը և Սի Դզինպինը հայտարարության թեզիսները․

1․ «մեր երկրներն» ակտիվորեն մասնակցում են գլոբալ կառավարման համակարգի ռեֆորմացիայի գործին,

2․ միացյալ ուժերով կյանքի են կոչելու իրական բազմաբևեռությունը,

3․ միջազգային հարաբերություններում պետք է տիրի իրական դեմոկրատիա և որևէ մեկը չպետք է հանդես գա որպես աշխարհի հեգեմոն, որը միջազգային հարաբերությունների կայունության համար սպառնալիք է։ 

Դատապարտել են գունավոր հեղափոխությունները, երկրների ներքին գործերին միջամտելը։ Ռուսաստանը ճանաչում է Թայվանի նկատմամբ Չինաստանի պահանջներն, իսկ Չինաստանը կիսում է Ուկրաինայի հարցում Ռուսաստանի ունեցած մտահոգությունները։

Հիմա տեսնենք, թե ինչպես է ԱՄՆ նախագահը գնահատում Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա։ Հիմնական միտքն այն է, որ Ռուսաստանը ցանկանում է վերականգնել Սովետական Միությունը։ Շատերը դա գնահատում են որպես նախկին Սովետական տարածքների նկատմամբ հավակնություն, իսկ իրականում դրա տակ պետք է հասկանալ այն, որ Ռուսաստանը ցանկանում է վերականգնել իր նախկին դերը միջազգային հարաբերություններում որպես գերպետություն՝ խնդիրը տարածքները չեն, այլ՝ դերակատարությունը։ իսկ Չինաստանն Ռուսաստանի ներխուժումը «ներխուժում» չի համարում։

Այս առումով կարևոր էր նաև Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների միջև կնքված հռչակագիրը, որի հիմնական իմաստն այն էր, որ Ադրբեջանը համաձայնվում է մտնել Ռուսասկան ազդեցության բևեռ, դրանով փակվում է նաև «թյուրքական աշխարհի» նախագիծը։

Նաև այս կտրվածքով է կարելի հասկանալ, թե ինչու ԱՄՆ հապճեպորեն դուրս բերեց իր զորքերը Աֆղանստանից՝ ԱՄՆ-ն այլևս հրաժարվեց այդ տարածաշրջանում դերակատարություն ունենալուց։

Այսպիսով կարող ենք եզրակացություններ անել․

1․ վերականգնվում է երկբևեռ, կամ անգամ եռաբևեռ աշխարհակարգ,

2․ Ուկրաինան ճանաչվում է որպես Ռուսաստանի ազդեցության զոնա և ԱՄՆ նախագահն ասում է, որ չի միջամտելու ուկրաինական պատերազմին, սակայն թույլ չի տա, որ Ռուսաստանը հավակնի ՆԱՏՕ-ի երկրների տարածքին, բաժանման գիծն այդտեղ է գտնվում,

3․ բևեռների միջև սկսվելու է տնտեսական ու ռազմական մրցակցություն, ինչն կարող է խթանել տնտեսությունների զարգացմանը ու միջազգային հարաբերությունների կանխատեսելիությանը,

4․ ԱՄՆ-ն մնում է աշխարհի մի մասի լիդեր, հասկանալով, որ չի կարող արդեն ողջ աշխարհի հեգեմոնը մնալ։

«Կոնցեպտութալ Հարթակ»

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն