Նոր՝ համաշխարհային ռեկորդ մեր մարզի Չարենցավան քաղաքի երիտասարդ մարզիկ Յուրի Սաքունցից:

Նա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի գնացքների հավաքակայանում ճկույթով 33 տոննանոց, 10 մետր երկարության վագոն է տեղաշարժել:

Սա համարվում է Գինեսի ռեկորդ և առաջիկայում կգրանցվի 26-ամյա մարզիկի անունով:

Յուրին ռեկորդը նվիրել է մեր զինվորներին, նաև Հայաստանի, Արցախի, սփյուռքի հայերին: Տեղեկացնում է Կոտայքի մարզպետարանը։






Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն