Համար 31 և 8 միկրոավտոբուսային երթուղիները կփոխարինվեն համար 31 և 11 նոր ավտոբուսային երթուղիներով
Համար 31 և 8 միկրոավտոբուսային երթուղիները մարտի 1-ից փոխարինվելու են համար 31 և 11՝ «Ժոնգ տոնգ» մակնիշի նոր ավտոբուսային երթուղիներով, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Հարգելի համաքաղաքացիներ,
մարտի 1-ից Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հհ. 31 և 8 երթուղիներին կփոխարինեն հհ. 31 և 11 ավտոբուսային երթուղիները, որոնք կսպասարկվեն «Ժոնգ տոնգ» մակնիշի միջին դասի նոր ավտոբուսներով: Երթուղիների շահագործումը կիրականացվի, համապատասխանաբար, 13 և 12 միավոր մեքենաներով՝ հետևյալ ուղեգծերով.
Համար 31 երթուղի
ԴԱՎԹԱՇԵՆԻ 4-ՐԴ ԹԱՂԱՄԱՍ – ՋՐՎԵԺ
Սկզբնականգառ՝ Դավթաշենի 4-րդ թաղ. - Եղվարդի խճ.- Տ.Պետրոսյան - Իոսիֆյան - Հալաբյան - Կիևյան - Կասյան փ.-ներ - Կոմիտասի պ.- Դ.Անհաղթի - Ռուբինյանց փ.-ներ - Գայի պ.- Հովհաննիսյան – Բակունցի – Գյուլիքևխյան - Հովհաննիսյան - Թևոսյան փ.-ներ - Ջրվեժ (վերջնականգառ):
Հետադարձը՝ նույն ուղեգծով:
Համար 11 երթուղի
ՔԱՆԱՔԵՌ ՀԷԿ - «ՄԻԿԱ» ՄԱՐԶԱԴԱՇՏ
Սկզբնականգառ՝ Քանաքեռ ՀԷԿ - Ղափանցյան - Ադոնցի – Ն.Տիգրանյան – Մամիկոնյանց - Շիրվանզադեի փ.-ներ - Կոմիտասի պ. - Կասյան փ. - Մարշալ Բաղրամյան պ. - Պռոշյան - Պարոնյան - Գր. Լուսավորչի փ.-ներ - Արշակունյաց պ. – Բագրատունյաց փ. - Գ.Նժդեհի հր.- Մանանդյան փ. - «ՄԻԿԱ» մարզադաշտ (վերջնականգառ):
Հետադարձը՝ նույն ուղեգծով»,- հայտնում են քաղաքապետարանից: