Կրեմլն արձագանքել է ՈւԵՖԱ-ի որոշմանը ՉԼ եզրափակիչը Սանկտ Պետերբուրգից տեղափոխելու վերաբերյալ
Կրեմլը ափսոսում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Սանկտ Պետերբուրգից Փարիզ տեղափոխելու՝ ՈւԵՖԱ-ի որոշման համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, ցավալի է, որ նման որոշում կայացվեց»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ ընդգծելով, որ Սանկտ Պետերբուրգը կարող է ապահովել լավագույն, բարենպաստ և հարմարավետ պայմաններ ֆուտբոլային այս միջոցառման անցկացման համար։ Բայց այդ որոշումն արդեն ընդունված է»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Հարցին, թե արդյոք քաղաքականացված է համարում Պեսկովն այդ որոշումը, խոսնակը պատասխանել է, որ այդպիսի բան նա չի ասել, այլ ուղղակի հայտնել է իր ափսոսանքը։
Shantnews.am