Ռուսաստանը մարտի 14-ից ավելացնում է չվերթների թիվը 16 երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբում:

Հաղորդագրության համաձայն՝ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան վարչապետ Միխայիլ Միշուստինի հանձնարարությամբ անցկացրել է Ռուսաստանի տարածքում նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և տարածման օպերատիվ շտաբի նիստը: Որոշվել է փոխադարձ հիմունքներով մարտի 14-ից ավելացնել կանոնավոր չվերթների թիվը Հայաստանի, Ադրբեջանի, Բահրեյնի, Վիետնամի, Հնդկաստանի, Իրաքի, Իրանի, Ղազախստանի, Ղրղզստանի և մի շարք այլ երկրների հետ:

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն