Նարեկ Մանթաշյանի խոշտանգումը շարունակվում է. փաստաբան
20 օր է կալանավորման բողոքի նյութերը վերքաննիչ չեն ուղարկվում կամ ուղարկվում են, բայց մակագրություն տեղի չի ունենում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանք» ՀԿ ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը: «Արդեն 20 օր է վերաքննիչ բողոք եմ ներկայացրել Նարեկ Մաթաշյանի կալանավորման որոշման դեմ: 20 օր է նյութերը վերքաննիչ չեն ուղարկվում կամ ուղարկվում են, բայց մակագրություն տեղի չի ունենում: Սա ակնհայտ քաղաքակական դրդապտճառ է, քանի որ բոլոր այն դեպքերում, երբ դհոլի արտադրամասում որոշվում է մարդուն կալանավորել՝ բողոքները քննվում են հաշված օրերի ընթացքում: Առհասարակ, քաղաքական գործերով իշխանական խմբակը որդեգրել է без суда и следствия մոտեցումը: Սա էլ այն դեպքում, երբ Նարեկ Մանթաշյանի շաքարը բաձրացել էր 27 և բժշկական միջամտությունով հնարավոր էր եղել իջեցնել 15-ի: Ն. Մանթաշյանի խոշտանգումը շարունակվում է: Այսօր կայցելեմ Ն. Մանթաշյանին, որպեսզի տեղեկություն ստանամ առողջական վիճակի մասին: Քանի որ ԱԱԾ ՊՈԱԿ-ի կողմից արգելվել է շփումը փաստաբանի հետ՝ այլ տարբերակ չի մնացել, քան պարբերական այցելությունները»,- գրել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1 -ին եւ 2-րդ մասերով՝ այն է զանգվածային անկարգություններ կազմակերպելը եւ դրանց ժամանակ բռնություն գործադրելը ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։
Magnis.news