Ուկրաինայում է որոշվում ոչ միայն այն, թե նոր աշխարհակարգը կլինի կայսրությունների եւ գաղութների թե ժողովրդավարության, միջազգային իրավունքի եւ մարդու ու ժողովուրդների իրավունքների աշխարհակարգ, այլ նաեւ Հայաստանի ինքնիշխանության հարցը: 

Չգիտեմ, թե ինչ հիմնավորմամբ են որոշ գործընկերներ պնդում, թե Ռուսաստանի պարտությունը Ուկրաինայում հղի է Ադրբեջանի կողմից Սյունիքի վրա հարձակմամբ: Կարծեմ հենց Ռուսաստանի հրահրմամբ կամ առնվազն թույլատվությամբ էր Ադրբեջանը 2021թ.-ին ներխուժում Սյունիք եւ Գեղարքունիք եւ հակառակը՝ ԱՄՆ, Ֆրանսիայի եւ Իրանի ճնշմամբ դադարեց ագրեսիան: Նույնը կարող է կրկնվել Սյունիքում, եթե Ռուսաստանի կայսերապաշտական ախորժակները չզսպվեն Ուկրաինայում եւ Պուտինը որոշի ադրբեջանա-թուրքական հերթական սպառնալիքի գործադրմամբ Հայաստանին նոր միութենական պետության մեջ քշել: 

Իսկ այն, որ Ռուսաստանը տապալվելու է՝ կասկած չունեմ: Անգամ եթե գրավի Կիեւը եւ ամբողջ Ուկրաինան: Գրավելը  քիչ է՝ պահել է պետք, մարսել է պետք: Հողը ՈՒկրաինայում արդեն սկսել է այրվել օկուպանտի ոտքերի տակ, ինչի մասին ինձ հեռակապով նոր մանրամասն պատմեց իմ լավ բարեկամ, Ուկրաինայում հայտնի մտավորական, Կիեւում բնակվող նկարիչ Բորիս Եղիազարյանը:

Հովսեփ Խուրշուդյան

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն