Գիշերը թեժ մարտեր էին ընթանում ռուս-ուկրաինական ռազմաճակատի ողջ երկայնքով։

Ռուսները պայթացրել են Կիևի մոտակայթում գտվող ռազմական նավթաբազան, իսկ ուկրաինացիները  հարվածել են Լուգանսկից ոչ այդքան հեռու մոտ գտնվող վառելիքի կայանին։

Ռուսներն առավոտյան մտան Խարկով, հիշեցնենք որ Խարկովը Ուկրաինայի ամենամեծ քաղաքներից մեկն է։ 

Շարունակվում է Կիևի ակտիվ շրջապատումը ռուսների կոզմից։

Այսօր իրադարձությունների կիզակետում կլինեն Օդեսա, Նիկոլաև, Մարիուպոլ քաղաքաները։

...

Հայկական համանքային կառույցները  շարունակում են իրենց աշխատանքը տեղացի հայերի անվտանգության ապահովման ուղղությամբ։ Սակայն հաշվի առնելով իրադարձությունների զարգացման դինամիկան իրավիճակը մնում է շատ ծանր։

Կիևից և Խարկովից հաղորդում են, որ պարենի և դեղորայքի մասով մերոնք ապահովված են։

Իրավիճակը բարդացնում է այն հանգամանքը, որ փողոցներում բնակչությանը զենք բաժանելուց հետո շատ վտանգավոր է...պարզապես խառը կրակում են։

Երկու կողմից կրկին խնդրում են լինել մեզ չափազանց զուսպ և չտարածել տեղեկություն, որը կարող է անուղղակի վնասել մերոնց։ Կա տեղեկություն (այս պահին տեղեկությունը ստուգվում է), որ Ուկրաինայում գտնվող  հայերը կարող են անցնել Ռումինիա , Լեհաստան և Հունգարիա առանց վիզաների, որտեղից կտեղափոխվեն Հայաստան։

Ինչպես դա կիրագործվի գործնականում տեղեկություն առայժմ չկա։

Պատերազմը շարունակվում է»։

ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյան

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն