Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 28-ին Սումգայիթի ջարդերի 34-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, երկրի ղեկավարին ուղեկցում էին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, պետական ու զինվորական բարձրաստիճան ղեկավարությունը, հասարակական և քաղաքական գործիչներ:

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն