Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարը կայցելի Հայաստան
Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ռեզա Ֆաթեմի Ամինը, հարևան երկրների հետ Իրանի առևտրատնտեսական հարաբերությունների ամրապնդման շրջանակում, այս շաբաթ, շարունակելով իր արտասահմանյան այցերը, կմեկնի Հայաստան։ Այս մասին հայտնում է parstoday–ին։
Վերջերս Իրանի Փոքր արդյունաբերության և արդյունաբերական քաղաքների կազմակերպության և ՀՀ ներդրումների աջակցության կենտրոնի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, և Երևանում կայացել է Իրանի արտադրական և արդյունաբերական կարողությունների առաջին ցուցահանդեսը:
«ԵԱՏՄ-ին Իրանի անդամակցությունից հետո, Հայաստանի հետ Իրանի արտաքին առևտուրը զգալի աճ է արձանագրել։ Հայկական շուկան առանձնահատուկ հնարավորություն է իրանական փոքր և միջին ձեռնարկությունների համար, հատկապես սննդի, կենցաղային տեխնիկայի և ընկուզեղենի ոլորտում։
Հայկական արդյունաբերությունն ունի Իրանի հետ արդյունաբերական համագործակցության կարիք ունի: Իսկ Իրանը պետք է ժամանակին օգտագործի հնարավորությունները»,– ասված է հաղորդագրությունում:
hy.armradio.am