Արդեն 5 երկրներ հրաժարվել են խաղալ Ռուսաստանի հավաքականի հետ
Եվրոպական ևս երկու հավաքականներ հրաժարվել են միջազգային մրցաշարերում հանդիպում անցկացնել Ռուսաստանի ազգային հավաքականի հետ։ Ուելսի և Նորվեգիայի ֆուտբոլի գերատեսչությունները հանդես են եկել պաշտոնական հայտարարություններով, նշելով, որ առաջիկայում կհրաժարվեն Ռուսաստանի դեմ հնարավոր մրցավեճերից։
Մինչ այս Ռուսաստանի դեմ հանդիպումներից հրաժարվել էին Շվեդիայի, Չեխիայի և Լեհաստանի հավաքականներ։
1in.am