Կարծում եմ՝ հավանականությունը մեծ է, որ այս իշխանությունների օրոք և այս իշխանությունների գործողություններն այլևս երբեք հնարավորություն չեն տա իրավապահ մարմիններին բացահայտելու Մարտի 1-ի գործը։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Փաշինյանը քաղաքական հետապնդումներ սկսել է՝ տարբեր պատճառաբանություններ բերելով, բայց նրա իրական նպատակը եղել իր իշխանությունը պահելը, որը շարունակվում է մինչ օրս։ Տեսնում ենք աննախադեպ ճնշում դատական իշխանության, մամուլի վրա, տեսնում ենք, որ ձերբակալվում է դատավոր, որը կայացրել է ուղղակի իշխանություններին ոչ հաճո»,- հավելեց նա։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն