Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում քննարկվում է Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը
Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջարկում է ֆինանսների նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը:
Հարցը քննարկվում է Ազգային ժողովում:
«Մեր երկրի պետական ինստիտուտների կայացման հարցում նկատելի առաջընթաց է գրանցվել, բայց դա, բնականաբար, բավարար համարվել չի կարող: Բարձրագույն հաշվեքննիչ մարմինները գործում են հանրային պատվիրատվությամբ, և դրանց գործունեության շահառուն հանրությունն է: Սկզբունքային տարբերությունը հաշվեքննության բարձրագույն ինստիտուտների մնացած պետական մարմինների համեմատությամբ բացահայտվում է գործառույթի բովանդակությամբ:
Բարձրագույն հաշվեքննիչ մարմինն ունի հետևյալ առաքելությունը. այն հանրության կողմից իշխանությանը վստահված հանրային հարստության, պետության ապագայի կառավարման վերաբերյալ ժամանակին մասնագիտական և անկողմնակալ տեղեկություն պետք է ներկայացնի հանրությանը»,- ասաց Ջանջուղազյանը:
1lurer.am