Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն կորոնավիրուսի վարակի դեմ պատվաստվելուց հրաժարվող մարդկանց խոստացել է, որ նրանց կարող են կալանավորել։ Այս մասին նա ասել է ամենշաբաթյա ճեպազրույցում, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով CNN-ին։

«Ինձ սխալ չհասկանաք, այս երկրում ճգնաժամային իրավիճակ է, արտակարգ դրություն։ Եթե դու չես ուզում պատվաստվել, ես քեզ կբռնեմ ու կպատվաստեմ»,- ասել է Ֆիլիպինների նախագահը։

Դուտերտեի խոսքով՝ COVID-19-ի դեմ պատվաստվել չցանկացող քաղաքացիներն իրենց գործողություններով ավելի են վատթարացնում իրավիճակը։

«Եթե ձեզ պատվաստում չանեն, հեռացեք Ֆիլիպիններից»,- ընդգծել է նախագահը։

Պատվաստման հակառակորդները, ինչպես ավելացրել է Դուտերտեն, կարող են թողնել երկիրն ու հեռանալ  «Հնդկաստան կամ Ամերիկա»։ Ապագայում կարող են հայտնվել այն մարդկանց ցուցակները, ովքեր շարունակում են հրաժարվել պատվաստվելուց։

Դուտերտեն հիմար է համարում այն մարդկանց, «ովքեր չեն ցանկանում պատվաստվել»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն