Իրանի արտգործնախարարության խոսնակը շնորհավորել է Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների հաջող անցկացումը: Այս մասին գրում է Pars Today-ը։

Կարևորելով ԻԻՀ արտաքին քաղաքականության մեջ հարևանների դերը և Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը, Սաիդ Խաթիբզադեն հույս է հայտնել, որ Հայաստանում նոր խորհրդարան և կառավարություն ձևավորվելով, առավել քան երբևէ կընդլայնվեն երկու երկրի բարեկամական հարաբերությունները:

Իրանի արտգործնախարարության խոսնակը հաջողություն է մաղթել ընտրություններում հաղթողներին՝ Հայաստանի զարգացման ու առաջադիմության ճանապարհին և ներքին կայունության ու տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործընթացում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն