Ռուսական ռուբլու փոխարժեքը բարձրացել է
Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված կտրուկ անկում ապրեց ռուսական ռուբլին, 1 ռուբլու արժեքը կազմում էր 2․50 դրամ։
Այսօր արդեն ժամը 17։10-ի դրությամբ, ըստ Rate.am-ի, ռուսական ռուբլու առքի արժեքը բարձրացել է` հասնելով 5-ի, իսկ վաճառքի առավելագույն արժեքը՝ 6․50-ի։ Նման աճի պատճառ կարող են լինել ՌԴ-ի կողմից կիրառված հակազդեցության միջոցները, օրինակ` տոկոսադրույթի բարձրացումը, տարադրամի շրջանառության մասամբ սահմանափակումը և այլն: