Երևանում անցկացվել է Հայաստանի ծանրամարտի երիտասարդական առաջնությունը: Հաղթողներ են դարձան Սահակ Ղամբարյանը (55 կգ), Անդրանիկ Պապեյանը (61 կգ), Գարիկ Ոսկանյանը (67 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ), Մնացական Աբրահամյանը (81 կգ), Սուրեն Գրիգորյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ), Պետրոս Պետրոսյանը (102 կգ), Էդուարդ Մխոյանը (109 կգ) և Դավիթ Գասպարյանը (+109 կգ):

Կազմվել է հավաքականը, որը կնախապատրաստվի Հունաստանում մայիսին կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությանը: Մինչ այդ ծանրորդները ուսումնամարզական հավաքների կմասնակցեն Ծաղկաձորում և Երևանում: Հայտնում է ՀԱՕԿ-ը:

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն