Խաղաղության մասին. Հարություն Բերբերյան
Խաղաղության մասին
Շվեյցարացի հայտնի հոգեբան Ժան Պիաժեն, որը Ժնևի գենետիկ հոգեբանության դպրոցի հիմնադիրն է, ունի մի հետաքրքիր պատմություն: Բերտրանի պատմությունը, այն պատմում է մի տղայի մասին որին ֆրանսիացի ծնողները բերում են հոգեբանի մոտ: Ֆիզիկապես առողջ երեխան խնդիրներ է ունենում շփման մեջ և անհաղորդ է լինում շրջապատող աշխարհին: (հնարավոր է մանրամասներում սխալվեմ, կարդացել եմ մոտ քսան տարի առաջ): Հոգեբանը երկար ուսումնասիրություններից հետո չի կարողանում գտնել երեխայի հոգեկան խնդրի պատճառը մինչև որ խնդրում է երեխային ազատ ոճով նկարել: Երեխան պստկերում է սարսափ տեսարաններ:
Հոգեբանը ուսումնասիրում է նկարները և գալիս այն եզրահանգման, որ այդ նկարները մտացածին չեն, այլ մտապատկերներ են, իրականում տեղի ունեցած իրադարձությունների ֆրագմենտներ են, բայց դրանց ծագումն ու երեխայի կողմից վերարտադրելու պատճառը մնում է գաղտնիք: Ծնողների հետ երկար աշխատանքից հետո հոգեբանը գտնում է Բերտրանի խնդրի պատճառը: Ֆրանսիացիներ ներկայացող զույգն իրականում հրեա ամուսիններ էին, որոնք երկուսն էլ վերապրել էին Հոլոքոսթը գերմանական համակենտրոնացման ճամբարներում: Պատերազմի ավարտից հետո ամուսնացել ու փոխել էին անձնագրային տվյալները, ապրում էին ֆրանսիացիների անվան տակ, ապրելակերպով և միջավայրում: Բերտրանը, որ ծնվել էր պատերազմից տարիներ անց ծնողներից գենետիկորեն ժառանգել էր նրանց տեսածն ու վերապրածը:
Հիշողությունը գեներով էր փոխանցվել:
Հիմա գանք խաղաղության դարաշրջանին և համերաշխության օրակարգին, որ ջանասիրաբար մեզ քարոզում են, իսկ բոլոր նրանց, ովքեր հնդես են գալիս դրա անհնարինության մասին խոսքով անվանում են ռևանշիստ և/կամ անիրատես նացիոնալիստ: Մենք գենետիկորեն ենք անհամատեղելի տարածաշրջանում, և թե մեր, թե մեր հարևանների գենետիկ հիշողության մեջ այդ անհամատեղելիությունը լինելու է միշտ: Անհանդուրժողականությունն էլ փոխադարձ է: 11րդ դարից սկսած տարածաշրջան ներխուժածները մեզ մինչ հիմա մի կերպ են «հանդուրժում» և նույնիսկ առաջադեմ թուրքերի համար, որոնք մարդու իրավունքների, «եվրոպական» արժեքների, խաղաղության և համերաշխության ջատագով են մենք մնալու ենք և կանք խնդիր, որ վաղ թե ուշ պետք է լինելու լուծել: Արդեն տաս դար մենք նրանց գենետիկ հիշողության մեջ այն խնդիրներից մեկն ենք, որ խանգարում է մեծ թուրան ծրագրին:
Խաղաղության օրակարգը մեր զգացողությունները թմրեցնելու, մեր վաղվա կռվի կամքը բթացնելու միջոց են միայն: Մեր նախկին և ապագա բոլոր կռիվները դատապարտված են լինել ճակատագրական ու վճռորոշ, այլ տարբերակ չկա: Ամեն նոր պատերազմ, կռիվ ու ճակատամատ կարող է լինել վերջինը, դա արդեն պարզ մաթեմատիկա է: Եվ այդ ճակատամարտից առաջ, լինի դա մեկ, քսան թե հարյուր տարի հետո, այսօր խաղաղություն քարոզելը առանց կռիվ հանձնվելու պես մի բան է: