Բրիտանական Daily Mail պարբերականը նրեկայացրել է հսկայական գերլուսնի ուշագրավ լուսանկարները, որը տեսանելի է եղել ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում:

Մեծ ու կարմիր լուսինը հայտնվել է Մանհեթենի գիշերային երկնքում: Լուսանկարներից տեսանելի է, թե ինչպես է «փայլուն գունդը» շողում «Առևտրի համաշխարհային կենտրոն 1»-ի (One World Trade Center) և Էմփայր Սթեյթ Բիլդինգի (Empire State Building) վերևում:

ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) տվյալներով՝ լուսինը թվացել է մինչև 17 տոկոսով ավելի մեծ և 30 տոկոսով ավելի պայծառ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, լուսինն այս տարի առաջին անգամ Երկրից ամենամոտ հեռավորության վրա է գտնվել Երևանի ժամանակով 05:52-ին: Երևույթը հայտնի է գերլուսին անվանումով:

Գերլուսինն այն պահն է, երբ լիալուսինը Երկրին է մոտենում 362 000 կիլոմետրից մոտ հեռավորության վրա, իսկ պերիկենտրոնն անցնելու (ուղեծրի ամենամոտ կետը Երկրին,-խմբ.) և լիալուսնի առաջացման միջև պահը տևում է ոչ ավելի քան 3 օր: 

Նշվում է՝ գերլուսնից 10 ժամ անց (Երևանի ժամանակով 15:19-ին) տեղի կունենա Լուսնի ամբողջական խավարում:

Այն կարելի է տեսնել Հյուսիսային Ամերիկայի արևմտյան ափին, Խաղաղ օվկիանոսում, Ինդոնեզիայում, Ավստրալիայում և Ասիայի արևելյան ափին:

Առավելագույն փուլից առաջ լուսինը կփոխի գույնը: Ակնկալվում է, որ Երկրի արբանյակը կարմիր երանգ կունենա՝ Երկրի մթնոլորտի կողմից արևի լույսի բեկման հետևանքով:

NEW YORK: The Super Flower Blood Moon rises above One Vanderbilt as the sun sets in New York City on May 25, 2021 as seen from Weehawken, New JerseyNEW YORK: The Super Flower Blood Moon rises above midtown Manhattan and the Empire State Building in New York City on May 25, 2021 as seen from Weehawken, New JerseyNEW YORK: The Super Flower Blood Moon rises above midtown Manhattan in New York City on May 25, 2021 as seen from Weehawken, New JerseyNEW YORK: The Super Flower Blood Moon rises behind the antenna on top of One World Trade Center in New York City on May 25, 2021 as seen from Jersey City, New Jersey

Գերլուսինը նկատվել է նաև ԱՄՆ Դելավեր նահանգում, Հյուսիսային Մակեդոնիայում և Դուբայում:

DELAWARE: President Joe Biden boards Marine One at Delaware Air National Guard Base in New Castle while the Super Flower Blood Moon risesNORTH MACEDONIA: A man looks through binoculars at the full moon, the second and last super moon this year, called the 'Flower Moon,' as it rises over the castle in Skopje, Republic of North MacedoniaNORTH MACEDONIA: The Super Flower Blood Moon is pictured from the Republic of North MacedoniaDUBAI: The Super Flower Blood Moon rises over a mosque in Dubai during a total lunar eclipse visible in Asia and the AmericasNORTH MACEDONIA: A stork stands in front of the Super Flower Blood Moon in North Macedonia on Tuesday

   

Նյութը՝ Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն