Եվրամիությունը մշակում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների չորրորդ փաթեթը՝ Ուկրաինայում նրա ռազմական գործողության պատճառով: Մարտի 2-ին այդ մասին հայտնել է Ավստրիայի արտգործնախարարության ղեկավար Ալեքսանդր Շալենբերգը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մենք արդեն սահմանել ենք հզոր պատժամիջոցներ: Աշխատում ենք չորրորդ փաթեթի վրա: Մարտի 4-ին կլինի (Եվրամիության երկրների) արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հատուկ նիստ ԱՄՆ-ի պետքարտուղար (Էնթոնի) Բլինկենի հետ»,- ասել է նա:

Ավստրիայի ԱԳ նախարարության ղեկավարի խոսքով՝ նոր պատժամիջոցները կվերաբերեն խոշոր գործարարներին, պատրաստվում են հատուկ ցուցակներ:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։ 

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն