«Ադրբեջանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն քննարկում են կազմակերպության առաքելության կազմակերպումը Ղարաբաղ՝ ազատագրված ադրբեջանական տարածքներ՝ Ակնա, Վարանդա, Շուշի քաղաքներ»,-այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլլաևան: Այս մասին գրում է Interfax.az:

Նշվում է, որ Ադրբեջանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև անցկացվել են մի շարք հանդիպումներ` այս հարցի վերաբերյալ։

«Վերջին հանդիպումը տեղի ունեցավ հունիսի 21-ին, որին Ադրբեջանը կրկին պատրաստակամություն հայտնեց ընդունել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը և կազմակերպությանը կոչ արեց արագացնել այդ գործընթացը: Այս համատեքստում քննարկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը՝ Ակնայի ու Վարնադայի շրջանների ազատագրված տարածքները, ինչպես նաև Շուշի քաղաք», - ասել է խոսնակը:

Բացի այդ, նա ասել է, որ համաձայնություն է ձեռք բերվել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ՝ «հակամարտության ենթարկված Ադրբեջանի տարածք առաքելություն ուղարկելու վերաբերյալ»:

Հիշեցնենք, որ պատերազմի ավարտից ի վեր Ադրբեջանը մերժում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցն Արցախ, ինչի մասին բազմիցս հայտնել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյաները։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն