Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Հայաստանի նորընտիր Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին և հաջողություն մաղթեց նրան հետագա աշխատանքի ընթացքում:

«Ակնկալում ենք, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի արդյունավետությունը գնալով ավելի կբարձրանա և կօգնի ՀՀ պետական իշխանության մարմիններին բարձրացնելու երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը»,- ասաց Փաշինյանը:

Քրիստիննե Գրիգորյանն էլ իր հերթին նշեց, որ մարդու իրավունքների մանդատի լիարժեք իրականացման համար  կարևոր է համագործակցությունն իշխանության բոլոր ճյուղերի հետ:

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն