Արցախում մայիսի 26-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի հայտնաբերվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Մեկ օրում կատարվել է 92 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, Արցախում հասել է 25 132-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 749 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7 680 քաղաքացու հետազոտություն, որից 865-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 19 վարակակիրիսկ թեթև hիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն