Հայաստանի և Ուկրաինայի երիտասարդական հավաքականների հանդիպումը հետաձգվել է անորոշ ժամանակով
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստանի և Ուկրաինայի երիտասարդական հավաքականների (Մ-21) հանդիպումը հետաձգվել է անորոշ ժամանակով։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, հետաձգումը պայմանավորված է Ուկրաինայում ստեղծված իրավիճակով։Հանդիպումը պետք է կայանար Արմավիրում մարտի 24-ին, հանդիպման նոր օրը կհայտարարվի ավելի ուշ։
Հաջորդ հանդիպմանը հայ ֆուտբոլիստները կխաղան H խմբի մեկ այլ անդամի՝ Սերբիայի հավաքականի հետ։ Հանդիպումը կկայանա մարտի 29-ին Բաչկա Տոպոլայում՝ մրցակցի խաղադաշտում։
Հիշեցնենք, որ H խմբում ընդգրկված են Ֆրանսիայի, Ուկրաինայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Ֆարերյան կղզիների, Սերբիայի և Հայաստանի հավաքականները։
6 տուրից հետո Հայաստանի հավաքականը 3 միավորով զբաղեցնում է վերջին տեղը, Ուկրաինայի թիմն ունի 13 միավոր և երկրորդ տեղն է զբաղեցնում մրցաշարային աղյուսակում։ 16 միավորով առաջատարը Ֆրանսիայի հավաքականն է։
Armeniatoday.news