Վրաստանում հուլիսի 1-ից վերացնելու են գիշերային ժամերին տեղաշարժի արգելքը (այսպես կոչված «պարետային ժամը»): Այդ մասին հայտարարել Է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Բացի այդ, հունիսի 22-ից Վրաստանում վերացնում են դիմակներ կրելը բաց տարածությունում: «Այսօրվանից դիմակներ կրելը բաց տարածությունում պարտադիր չԷ: Սահմանափակումների չեղարկումը չի տարածվում փոխադրամիջոցների եւ փակ հաստատությունների վրա: Հուլիսի 1-ից կչեղարկվի սահմանափակումը տեղաշարժի համար, այսպես կոչված «պարետային ժամը»,-ասել Է Ղարիբաշվիլին, հանդես գալով ճեպազրույցում, որն անցկացվել Էր Միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո:

Կառավարության ղեկավարը նաեւ նշել Է, որ երկու շաբաթ անց Վրաստան կառաքվի կորոնավիրուսի դեմ 1 մլն չափաբաժին պատվաստանյութ, եւ երկրում կսկսվի պատվաստման ակտիվ փուլը: Վրաստանում դիմակներ կրելն ամենուրեք, բացի սեփական բնակարանից ու ավտոմեքենայից, պարտադիր Է եղել անցյալ տարվա նոյեմբերի 4-ից:

Վրաստանում «պարետային ժամը» սահմանել են 2020 թվականի մարտին, ամռանն այն չեղարկվել Է, սակայն համաճարակաբանական իրադրության վատթարանալուց հետո այն վերստին սահմանվել Է նոյեմբերին: Ավելի քան կես տարի այդ սահմանափակումը գործել Է ժամը 21:00-ից մինչեւ 05:00-ն, մայիսին դրա սկիզբը տեղափոխվել Է 23:00-ին, իսկ հունիսի 1-ից դրա գործողությունը տեղափոխել են մինչեւ 04:00-ն:

Պարբերաբար երկրի տարբեր քաղաքներում անցկացվել են բողոքի ակցիաներ՝ պահանջելով չեղարկել «պարետային ժամը» կամ կրճատել դրա գործողության ժամանակը: Գիշերային ժամերին տեղաշարժման սահմանափակումների խախտման համար տուգանքի չափը կազմում Է 2 հազար լարի (651,5 դոլար)՝ ֆիզիկական անձից եւ 10 հազար լարի (մոտավորպես 3,3 հազար դոլար)՝ իրավական անձից, հաղորդել Է Sputnik-ը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն