Կամբոջայի դատարանը 3 բնապահպան ակտիվիստների մեղադրել է կառավարության դեմ դավադրության եւ թագավորին վիրավորելու մեջ
Կամբոջայի դատարանը երեք բնապահպան ակտիվիստների մեղադրել է կառավարության դեմ դավադրության եւ թագավորին վիրավորելու մեջ։
«Մայր բնություն» խմբի անդամները ձերբակալվել են Պնոմպենի Տոնլեսափ գետի մեջ թափոնների հոսքը փաստագրելուց հետո:
Կամբոջայի թագավորին վիրավորելու մասին օրենքը համեմատաբար նոր է, եւ անհասկանալի է, թե ինչպես են ակտիվիստները խախտել այն: Այս երեքին սպառնում է 5-10 տարվա ազատազրկում:
Մեղադրող կողմը Reuters-ին ասել է, որ «ոստիկանության հավաքած ապացույցները վիրավորանք են թագավորի համար», թեեւ չի բացատրել, թե ինչպես է օրենքը խախտվել:
Քննադատները նախազգուշացրել են, որ 2018 թվականին ընդունված օրենքը օգտագործվում է որպես այլախոհությունը ճնշելու գործիք:
Ըստ Կամբոջայի մարդու իրավունքների կենտրոնի, ակտիվիստները բերման են ենթարկվել հունիսի 16-ին՝ թագավորական պալատի մոտակայքում թափոնների հոսքը Տոնլեսափ գետի մեջ լցվելը նկարահանելիս: «Կամբոջայի կառավարությունը անխնա հետապնդում է «Մայր բնությանը» երկրում»,- Reuters-ին ասել է Licadho իրավապաշտպան խմբի տնօրեն Նալի Պիլորգեն:
Mother Nature-ի հիմնադիր Ալեխանդրո Գոնսալես-Դավիդսոնին, ում արտաքսվել էին 2015-ին՝ վիճահարույց ամբարտակի կառուցման ծրագրերը քննադատելուց հետո, հեռակա մեղադրանք է առաջադրվել: