Իտալիայում առգրավվել են ՌԴ-ի ամենահարուստ մարդու, ինչպես նաև միլիարդատեր Տիմչենկոյի զբոսանավերը
Իտալիայի ոստիկանությունն ուրբաթ առգրավել է Ռուսաստանի երկու ամենահարուստ օլիգարխներին պատկանող զբոսանավերը, ինչը պայմանավորված է ԵՄ պատժամիջոցներով, գրում է BBC-ն:
Իշխանությունները տեղական ԶԼՄ-ներին հայտնել են, որ սպաներն առգրավել են 27 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավը, որը պատկանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր և Ռուսաստանի ամենահարուստ մարդուն՝ Ալեքսեյ Մորդաշովին:
Մեկ այլ զբոսանավ, որը պատկանում է Պուտինի հետ սերտ կապեր ունեցող մեկ այլ օլիգարխ Գենադի Տիմչենկոյին, առգրավվել է Իմպերիայում, հայտնել են պաշտոնյաները:
Մորդաշովի կարողությունը գնահատվում է $29 մլրդ: Նա կարողությունը կուտակել է պողպատ արտադրող «Սևերստալ» ընկերության շնորհիվ, մինչդեռ Տիմչենկոն, ինչպես ասում են, մոտ 17 մլրդ դոլարի ակտիվներ ունի և իր կարողությունը վաստակել է նավթի առևտրի միջոցով:
Նրանք երկուշաբթի ԵՄ-ի կողմից պատժամիջոցների ենթարկված 680 ֆիզիկական անձանց և 53 կազմակերպությունների թվում են:
Աղբյուրը նշում է, որ այս շաբաթ Ֆրանսիայում և Գերմանիայում ռուս այլ օլիգարխների պատկանող զբոսանավերի նման առգրավվումներ են եղել։
Tert.am