Հայաստանի օլիմպիական հավաքականը համալրվում է:

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան հայտնում է, որ Միջազգային ֆեդերացիան ներկայացրել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցների անունները, որոնց թվում է նաև 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը:

Հայաստանը մինչ այս պահն ունի 13 օլիմպիական ուղեգրեր, որոնք նվաճել են մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը, Արմեն Մելիքյանը, Կարեն Ասլանյանը, ազատ ոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը, Արման Դարչինյանը, եռացատկորդ Լևոն Աղասյանը, հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը և Իզաբելլա Յայլյանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն