ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելությունը հաղորդել է, որ Մարիուպոլում իր կառույցը վնասվել է կրակոցներից:

«Առաքելությունը լուրեր է ստացել այն մասին, որ Մարիուպոլի մեր հատուկ դիտորդական առաքելության կառույցը կրակոցներից վնասվել է: Նախնական տվյալներով՝ շենքը վնասվել է, կապի սարքավորումները, որ պատկանում էին առաքելությանը, ոչնչացվել են, այրվել է երկու մեքենա»,- ասված է զեկույցում:

Նշվում է, որ Ուկրաինայում ԵԱՀԿ առաքելության աշխատակիցների տարհանման գործընթացը գրեթե ավարտված է, ղեկավարությունը դեռ մնում է երկրում, բայց մտադիր է շուտով լքել երկիրը:

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն