ԱՄՆ-ն պատժամիջոցների խախտման պատճառով արգելափակել է իրանական 36 կայք
ԱՄՆ արդարադատության նախարարությունը հաղորդել է, որ Միացալ Նահանգները պատժամիջոցները խախտելու համար արգելափակել է Իրանի իսլամական հեռուստա-ռադիոյի միության կայքերը:
Երեքշաբթի, իրանական Press TV և Al-Alam հեռուստաալիքների և հուսիների վերահսկողության տակ գտնվող Al-Masirah կայքեր մուտք գործելիս հաղորդվում էր, որ իբր նրանց մուտքը սահմանափակված է ԱՄՆ իշխանությունների կողմից նրանց տիրույթների բռնագրավման պատճառով:
Սահմանափակումները դրվում են միության կողմից օգտագործվող 33 ինտերնետային էջերի և «Քաթաիբ Հեզբոլլահ» աշխարհազորայինների կողմից վերահսկվող երեք այլ կայքերի վրա, ասվում է ԱՄՆ Արդարադատության նախարարության կայքում տեղադրված հայտարարության մեջ: Կայքերը արգելափակվել են դատարանի որոշմամբ՝ «ԱՄՆ պատժամիջոցների խախտման հետ կապված», ասել են արդարադատության նախարարությունից: