ԱՄՆ-ում մի բանկ կա, որը 44 տրիլիոն դոլարի արժեթղթի «նայողն» ա: Տերը չի, կառավարիչը չի՝ «նայողն» ա: Արժեթղթերի շուկայի զոն նայողն ա: 44 տրիլիոնը ողջ աշխարհի ՀՆԱ-ի կեսն ա: Աշխարհի կեսը մեկ բանկի վերահսկողության տակ ա: 

Աշխարհի ՀՆԱ-ի մոտ 30%-ը երեք ամերիկյան ֆոնդերի կառավարման տակ է: Բոլոր ձեզ ծանոթ և բազմաթիվ անծանոթ բրենդեր պատկանում են այդ երեք ֆոնդին: Ռուսաստանից դուրս գալու որոշումը Բայդենը չի կայացնում, ոչ էլ, ասենք, Անգլիայի թագուհին, այլ հիշյալ երեք ֆոնդերի կառավարիչները: 

Օրինակ ԱՄՆ նախագահ Թրամփին սոցցանցերից հեռացնելու որոշումը կայացվել ոչ ՄԱԿ-ում, ոչ էլ ասենք IMF-ում: Էդ որոշումը կայացրել են հիշյալ ֆոնդերի կառավարիչները, քանի որ հենց իրենք են այդ ցանցերի տերերը: Նենց որ, եթե որոշում է կայացվում, որ Ռուսաստանից պետք է դուրս գալ, ուրեմն դուրս են գալիս բոլորը, որտև բոլորի տերը նույնն ա: Ուրիշ հարց, որ դուրս գալու որոշումը պարտադիր չի վնասելու նպատակով կայացված լինի...

Հասկանու՞մ եք, «BlackRock» ֆոնդի կառավարման տակ գտնվող ակտիվներն 8 անգամ ավելի մեծ են, քան ՌԴ ողջ տնտեսությունը: Ու սրա նման ևս մի քանի ֆոնդ կա որոնք ավելի խոշոր են քան Ամերիկայի ու Չինաստանի տնտեսությունները իրար հետ վերցրած: 

Աշխարհակարգը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը չի, աշխարհակարգը սա է:

Արթուր Դանիելյան

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն