Ամենազավեշտալին այն է, որ նկատում եմ' մարդիկ, որոնք Հայաստանի իշխանություններին մեղադրում էին, թե ինչու են Արցախյան վերջին պատերազմում 44-րդ օրը "հանձնվել" ու "կապիտուլյացիոն" ակտ ստորագրել, քննադատում են իշխանության այն արդարացում-պարզաբանումը, որ դա արվել է տասնյակ հազարների հավելյալ զոհ չտալու ու գոնե Արցախի մնացած մասը պահելու համար, այսօր նույն մարդիկ քննադատում են, թե ինչի Զելենսկին Ուկրաինան կամ նրանից մնացած մասը փրկելու համար չի հանձնվում, կռվում է մինչեւ վերջին փամփուշտն ու վերջին ուկրաինացին... 

Ուզում եմ հասկանալ' այդ մարդիկ խղճի ազնվության, տրամաբանության թե ինչի պրոբլեմ ունեն։ Ի վերջո' նրանց իրար հակասող երկու մոտեցումներից մեկը պետք է ճիշտ լինի' կամ Փաշինյանն էր ճիշտ, Զելենսկին' սխալ, կամ հակառակը։ Չի լինի կողմնորոշվեն? Մանավանդ որ ոչ Արցախի, ոչ Ուկրաինայի պատերազմներում կռվողն ու զոհվողը իրենք չէին ու չեն...

Ստյոպա Սաֆարյան

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն