Իրավապահ մարմինների տվյալներով՝ կասկածյալը մոտ 31 տարեկան, Լոս Անջելեսի բնակիչ Քոուլ Թոմաս Ալենն է։ Ըստ սոցիալական ցանցերի՝ նա ուսուցիչ է եղել Կալիֆոռնիայի Տորանս քաղաքում՝ Լոս Անջելեսի մոտակայքում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա այն հյուրանոցի հյուրն է եղել, որտեղ տեղի է ունեցել միջադեպը:

Համացանցում պնդում են, որ սա Վաշինգտոնում կրակոցներ արձակած կասկածյալի լուսանկարն է. նա հագել է իսրայելական բանակի լոգոտիպով սվիտեր։

X-ը հաղորդում է, որ լուսանկարը տեղադրվել է կրակող Քոուլ Ալենի անձնական էջում: Նրա էջը հետագայում ջնջվել է: Այնուամենայնիվ, որոշ օգտատերեր ենթադրում են, որ լուսանկարը կարող է ստեղծված լինել արհեստական ​​բանականության միջոցով։

Հայտնի է նաև, որ կրակողը նվիրատվություն է կատարել Քամալա Հարիսի նախագահական քարոզարշավին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ