Ասիայից Եվրոպա ծովային բեռնափոխադրումների արժեքը ռեկորդային թանկացել է։ Այն ավելացել է մի քանի անգամ անցած տարվա համեմատ, գրում է Lenta-ն՝ հղում կատարելով Financial Times-ին։

Ստանդարտ 40 ֆուտ քաշով կոնտեյների առաքումը Ասիայից Հյուսիսային Եվրոպա առաջին անգամ գերազանցել է 11 հազար դոլար ցուցանիշը։ Դեռեւս մայիսի կեսին գինը 8,5 հազար դոլար էր, իսկ անցած տարվա հոկտեմբերին՝ 2 հազար։ Այս թանկացման պատճառը չինական խոշոր Յանտյան նավահանգստի աշխատանքի խափանումն է։ Մայիսին տերմինալը փակվել էր մեկ շաբաթով, որովհետեւ աշխատակիցների մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել։

Դրա արտադրողականությունը վերականգնվել է միայն 70 տոկոսով։ Նավահանգստի փակվելու պատճառով տեղի է ունեցել Չինաստանում հարեւան տերմինալների վերալիցքավորում։ Դա ավելացրել է ձգձգումները ողջ աշխարհի մատակարարումների շղթայում։ Ծովային լոգիստիկայի վերականգնման համար կպահանջվի  վեցից ինն ամիս, կարծում են փորձագետները։

Նրանք նաեւ նշում են, որ եթե երկրի այլ խոշոր նավահանգիստների աշխատակիցների մոտ եւս կորոնավիրուս հայտնաբերվի, ապա հետեւանքները համաշխարհային բեռնափոխադրումների համար կարող են ավելի աղետալի լինել։ Առայժմ նավերը տերմինալում սպասում են միջինը 16 օր։

Bloomberg-ը հաշվարկել է, որ ներկայում Չինաստանի ափերի մոտ խարիսխ են նետել 139 կոնտեյներակիրներ. դա մոտավորապես կրկնակի շատ է ապրիլի կեսի – մայիսի սկզբի միջին ցուցանիշներից։ Ընդ որում՝ տեղի որոշ ձեռներեցներ բախվել են մատակարարումների լիակատար դադարեցման հետ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն