Ադրբեջանական կողմը ականներ է արձակել Խրամորթ գյուղի ուղղությամբ. ԱՀ ՊԲ
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Մարտի 8֊ին` ժամը 23։00֊ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարը` 60 մմ տրամաչափի ականանետից 3 հատ ական արձակելով գյուղի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Հրադադարի խախտման դեպքի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Ներկայումս օպերատիվ֊մարտավարական իրադրությունը հանգիստ է»։
1in.am