ԱՄՆ-ն Լեհաստան է ուղարկել Patriot զենիթահրթիռային համակարգերի երկու մարտկոց՝ ՆԱՏՕ-ին հնարավոր սպառնալիքները հետ մղելու համար, ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է ամերիկյան զինված ուժերի Եվրոպական հրամանատարության (EUCOM) ներկայացուցիչ Ադամ Միլլերը։

«Պաշտպանության նախարարի ցուցումով և մեր լեհ դաշնակիցների հրավերով ԱՄՆ Զինված ուժերի եվրոպական հրամանատարության հրամանատար գեներալ Ուոլթերսը հրամայել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի երկու մարտկոց վերատեղակայել Լեհաստան»,- ասել է նա։

Նշվում է, որ այդ քայլը «կանխարգելիչ է՝ ԱՄՆ-ին, դաշնակից ուժերին և ՆԱՏՕ-ի տարածքին սպառնացող հնարավոր սպառնալիքներին դիմակայելու նպատակով»։

Զրուցակիցն ընդգծել է, որ դա ոչ մի կերպ ուղղված չէ որևէ հարձակողական գործողության աջակցելուն։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն