Կիևում հայտարարել են մինչև չորեքշաբթի երեկո հրադադարի համաձայնության մասին
Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտարարել է, որ ռուսական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել հրադադար հաստատել չորեքշաբթի Կիևի ժամանակով ժամը 9:00-ից մինչև 21:00-ը, և համաձայնեցվել են մի շարք բնակավայրերից խաղաղ բնակիչների տարհանման ուղիները՝ տեղեկացնում է Interfax-ը:
«Առավոտյան հինգ անց կեսին Ռուսաստանից հաղորդագրություն ստացանք մեր առաջարկած երթուղիների համաձայնեցման մասին: Մենք մեր նամակն ուղարկեցինք Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, իսկ առավոտյան ժամը 9-ին վարչապետ Շմիգալը ԿԽՄԿ-ի ղեկավար Մայերին տեղեկացրեց այդ համաձայնության մասին: Զինվորականները համաձայնել են դադարեցնել կրակը ընթացիկ օրվա առավոտյան ժամը 9-ից մինչև երեկոյան 9-ը»,- ասել է փոխվարչապետը տեսաուղերձում:
1lurer.am