Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին բաց գույնի, լայնեզր տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ վերնաշապիկի հետ։ Լիան արձակել է մազերը, իսկ արտահայտիչ դիմահարդարումն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

Օրերս տեղադրված կադրերում Լիան վառ գունի տոպ էր կրում, որը համադրել էր սպիտակ տաբատի ու նույն գույնի վերնաշապիկի հետ։ Լիան բարձրակրունկներ էր ընտրել, արձակել ուղիղ հարդարված մազերը։ «Ամեն օր այնպես ապրիր, որ հույզերդ դուրս գան։ Մի վախեցիր անկաշկանդ լինել, էմոցիոնալ առումով ազատ եւ պատրաստ աշխարհի հետ կիսվել էներգիայի պաշարով»,- մեկնաբանություններում գրել էր նա։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն