Թուրքական կողմը ակնկալում է, որ Լավրովի և Կուլեբայի՝ Անթալիայում սպասվող բանակցություններում առաջընթաց կգրանցվի
Պաշտոնական Անկարան հույս է հայտնել, որ մարտի 10-ին Անթալիայում Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Լավրովի և Կուլեբայի բանակցություններում առաջընթաց կգրանցվի: Այս մասին գրել է РИА Новости-ն՝ հղում անելով Թուրքիայի Էներգետիկայի փոխնախարար Ալպարսլան Բայրաքթարի հայտարարությանը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտարարել էր Անթալիայում մարտի 10-ին նախատեսված Լավրով-Կուլեբա հանդիպման մասին, որին կմասնակցի նաև Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն:
1lurer.am