«Turkish Aerospace Industries» (TUSAŞ) ընկերությունը սկսել է T129 Atak բազմաֆունկցիոնալ հետախուզական ուղղաթիռների արտահանումը Ֆիլիպիններ։ Այս մասին հայտնել է Ermenihaber-ը։

Թուրքական մամուլում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ պայմանագիր է կնքվել 6 ուղղաթիռի համար և նախատեսվում է, որ ընթացքում թվաքանակը կավելացվի:

Ի սկզբանե «ATAK» ուղղաթիռները նախատեսված են եղել Թուրքիայի օդուժը համալրելու համար, սակայն այժմ նախատեսվում է նաև արտահանում դեպի Պակիստան և Ֆիլիպիններ:

Պակիստանի հետ կնքված պայմանագրով նախատեսվում է 30 ուղղաթիռ տրամադրել այդ երկրին:

Ֆիլիպինների պարագայում ուղղաթիռներն արդեն պատրաստ են և գործընթացը մատակարարման փուլում է գտնվում:

Մինչ օրս Թուրքիայի օդուժի համալրման համար մատակարարվել է 70 ուղղաթիռ։

Ermenihaber.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն