Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպառնացել է հաշվեհարդար տեսնել ուկրաինացի այն քաղաքական գործիչների նկատմամբ, որոնք «փորձում են պառակտել երկիրը՝ կապ փնտրելով Ռուսաստանում»,- գրում է ТАСС-ը:

Նրա խոսքով՝ բազմաթիվ ազդանշաններ կան, թե «Ուկրաինայում ինչ-որ մեկը որոշել է, որ կարող է այլևս չկռվել բոլորի հետ» և փորձում է բանակցել «անձնական շահի համար»։ Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ ամեն ինչ տեսնում է։

Զելենսկին միաժամանակ ասել է, որ ուկրաինական կողմը պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցությունների հաջորդ փուլերին՝ խաղաղության հասնելու համար։

Մարտի 7-ին Բելառուսում տեղի ունեցած ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը ցանկալի արդյունքներ չտվեց՝ հայտարարել են ինչպես Մոսկվայի, այնպես էլ Կիևի ներկայացուցիչները։ Պատվիրակությունները, սակայն, պատրաստակամություն են հայտնել շարունակել բանակցությունները և դրական զարգացումներ են արձանագրել հումանիտար միջանցքների հարցում։

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն