Կիևը դիմել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին՝ Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հանդիպման կազմակերպման հարցում օգնության ցուցաբերելու համար: Այդ մասին Tagesschau հեռուստածրագրին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան, փոխանցում է РИА новости-ն։

«Միակ լուրջ բանակցությունները, որոնք կարող են անցկացվել ռուսների հետ, հնարավոր կլինեին նախագահական մակարդակով։ Իմ նախագահը պատրաստ է դրան։ Միջազգային գործընկերները պետք է օգնեն մեզ «…»: Մենք խոսում ենք Գերմանիայի կանցլերի հետ, որպեսզի նման հանդիպում կազմակերպենք», — ասել է նա։

Զելենսկիի գրասենյակի փոխղեկավարը հավելել է, որ դա հնարավոր է միայն «ռուսական զորքերի դուրսբերումից և հրադադարից հետո»:

«Սրանք առաջին պայմաններն են, որոնք պետք է կատարվեն։ Մնացած հարցերում կարելի է քննարկել, թե ինչպես կարող էր նայել Ուկրաինայի հնարավոր չեզոք կարգավիճակը։ Բայց նման բանակցություններ և հնարավոր համաձայնագիր կարող են կայանալ միայն ռազմական գործողությունների ավարտից հետո», – հայտարարել է Ժովկվան։

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն