Պուտինը զինդատախազությանը հանձնարարել է պարզել Ուկրաինա ժամկետային զինծառայողների ուղարկելու հետ կապված իրավիճակը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստացել է ժամեկտային զինծառայողների՝ ռազմական գործողություններում ներգրավվելու իր հրահանգի վերաբերյալ զեկույցը, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դիմիտրի Պեսկովին։
Նա նշել է, որ Պուտինի հանձնարարությամբ ՌԴ գլխավոր զինդատախազություն են ուղարկվել նյութեր՝ այդ հրահանգը չկատարելու համար պատասխանատու պաշտոնատար անձանց գործողությունների իրավական գնահատման և պատժելու համար:
Armeniatoday.news