Ռուսները կարող են ձիով քայլ անել ԵՄ-ին. Ալեն Ղևոնդյան
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է.
«Երբ ԵՄ-ի՝ կոնկրետ երկրների իրենց կաշվի վրա կզգան ամերիկյան հակառուսական քաղաքականության տնտեսական ազդեցությունն էներգետիկայի ու արտաքին առևտրի ոլորտում, ԵՄ-ում առկա ոչ միանշանակ վերաբերմունքն ԱՄՆ-ի դիկտատին կենթարկվի առաջին փորձությանը։
ԵՄ-ի կոնկրետ երկրներ լավ հասկանում են, որ իրենք մեծ հաշվով ԱՄՆ-ի ու ՌԴ-ի քաղաքականության պատանդներն են, ու,եթե ինչ-որ մեծ բան սկսվի, առաջինը հենց իրենք են տուժելու։
Միաժամանակ էներգետիկայի ներկա գների պայմաններում ռուսները կարող են ձիով քայլ անել ԵՄ-ի կոնկրետ երկրների էականորեն էժան գազ առաջարկելով նրանց։
Ստացվում է այնպես, որ ապահով ու բարձր կենսամակարդակով ԵՄ-ն կարող է քայքայվել ԱՄՆ-ի՝ ՌԴ-ի նկատմամբ քաղաքականության արդյունքում ու եվրոպացիները պետք է հստակ հասկանան, թե ոնց են շարունակելու ապրել, ի՞նչ նոր խաղի կանոններով։ Էստեղ իհարկե կարևոր դերակատարում ունի Իրանի գազ, բայց դա մոտ հեռանկար չէ, գումարած, որ Իրանը պետք է հաշվի առնի ՌԴ-ի ու նրան աջակցող ու այս մեծ կռվից ամենից շատ օգուտ քաղող Չինաստանի մոտեցումները։
Հեշտ չի լինելու եվրոպացիներին սովորել դժվար ապրուստի իրողություններին, սեփական բանակ ունենալու ու այնտեղ ծառայելու հանգամանքին, բայց դե ստիպված են լինելու։ Աշխարհը վերադառնալու է բազմաբևեռ համակարգ և դա կարծես անբեկանելի իրողություն է։
Իսկ մենք, մենք էլ սենց․․․ իրականում քաղաքակրթական իմաստով սա ինքության պայքար է, ինքնությունը, որը մեզանում բարդ է հասկանալ ու որևէ կերպ գնահատել․․․
Այ եթե իմանայիք, մենք ով ենք ու որն է մեր գաղափարը, կիմանայինք ում հետ ենք ու ինչու․․․»։
Ալեն Ղևոնդյան