Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբի տեղակայման վայրում Կանանց միջազգային տոնի կապակցությամբ անցկացվել է հանդիսավոր միջոցառում։ Այս մասին հաղորդում է պաշտպանության նախարարությունը։

«Միջոցառման շրջանակում բարեխիղճ ծառայության համար բարձր գնահատականի են արժանացել և հրամանատարության կողմից պարգևատրվել են նաև խաղաղապահ առաքելությանն ընդգրկված հայկական զորախմբի կին զինծառայողները»,- ասվում է գերատեսչության մոմլո հաղորդագրությունում։

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն