Ազգայնականները Ուկրաինայում սադրանքներ են նախապատրաստում թունավոր նյութերի կիրառմամբ, որպեսզի մեղադրեն Ռուսաստանին իբր քիմիական զենք օգտագործելու մեջ։

Դրա համար Խարկովից հյուսիս-արևմուտք գտնվող Զոլոչիվ գյուղ է հասցվել մոտ 80 տոննա ամիակ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Մարտի 9-ի գիշերը ուկրաինացի ազգայնականները Խարկովից հյուսիս-արևմուտք Զոլոչիվ գյուղ են հասցրել մոտ 80 տոննա ամիակ: Զոլոչիվից հեռացած բնակիչների խոսքով՝ ազգայնականներն իրենց սովորեցնում են ճիշտ վարվել քիմիական հարձակման ժամանակ:

Այս ամենըցույց է տալիս, որ ուկրաինացի ազգայնականները սադրանք են նախապատրաստում թունավոր նյութերի կիրառմամբ՝ Ռուսաստանին մեղադրելու իբր քիմիական զենք օգտագործելու մեջ»,- ասել է Կոնաշենկովը։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն