Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել
Հինգշաբթի Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանապահների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել երկու պետությունների սահմանի վիճելի հատվածներից մեկում։ Այս մասին հայտնում է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային ծառայությունը։
«2022 թվականի մարտի 10-ին պետական սահմանի ղրղզա-տաջիկական հատվածում զենքի կիրառմամբ միջադեպ է տեղի ունեցել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Tert.am