Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան չորեքշաբթի՝ մարտի 9-ին, հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Այս մասին Twitter-ում գրել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը։

««Ես խոսեցի Էնթոնի Բլինկենի հետ Ուկրաինայի պաշտպանունակության ամրապնդման հետագա քայլերի մասին: Ես շնորհակալ եմ Միացյալ Նահանգներին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցների նոր փաթեթի համար: Ճնշումը պետք է ուժեղացվի այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի դադարեցրել իր դաժան ագրեսիան և բարբարոսական պատերազմական հանցագործություններն ուկրաինացիների դեմ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ, ֆրանսիացի գործընկերոջ հետ զրույցում Կուլեբան նշել է Ուկրաինային ԵՄ անդամակցության տրամադրման կարևորությունը։

«Ես խոսեցի Ժան-Իվ Լը Դրիանի հետ Վերսալում ԵՄ առաջնորդների հանդիպումից առաջ։ Նա ընդգծեց Ուկրաինային ԵՄ անդամակցության տրամադրման պատմական նշանակությունը, որն այժմ պայքարում է իր և ամբողջ Եվրոպայի համար։ Քննարկվեցին Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որոնք պետք է ավելացվեն այնքան ժամանակ, քանի դեռ Մոսկվան չի դադարեցրել ագրեսիան և ռազմական հանցագործությունները»,- ասել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն