Անթալիայում մեկնարկել է Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի, Դմիտրո Կուլեբայի և Մևլութ Չավուշօղլուի եռակողմ հանդիպումը:

Հաղորդվում է, որ բանակցությունները կտևեն մոտ 1․5 ժամ, ինչից հետո կողմերը հանդես կգան առանձին մամուլի ասուլիսներով։

Այսօր ավելի վաղ Չավուշօղլուն երկկողմ հանդիպումներ է անցկացրել Սերգեյ Լավրովի և Դմիտրո Կուլեբայի հետ։ Նշվում է, որ Թուրքիայի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են Ուկրաինայում հակամարտության դադարեցման միջոցառումները: 



1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն