Տնտեսական առումով ռուս–ուկրաինական պատերազմի արդյունքում  լրջագույն մարտահրավերներ և անկանխատեսելի երևույթներ կարող են տեղի ունենալ, որովհետև ոչ մի լավագույն վերլուծաբան չէր կարող կանխատեսել, որ կարճ ժամանակահատվածում մեր գործընկեր Ռուսաստանը կարող էր հայտնվել նման սահմանափակումների մեջ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ նախագահի պաշտոնում ընտրված թեկնածու Վահագն Խաչատուրյանը։

«Պետք է մեր ֆինանսական համակարգը կարողանանք պատրաստել, որ կարողանա սպասարկել թե՛ մեր քաղաքացիներին և թե՛ Հայաստան ժամանած այն մարդկանց, ովքեր այստեղ պատրաստվում են տնտեսական գործունեություն իրականացնել»,– ասաց Խաչատուրյանը։

Վերջինս նշեց, որ առկա գնաճը կառավարության կողմից կանխատեսելի էր դեռ հունվարից՝ անկախ նրանից՝ կսկվե՞ր ռուս– ուկրաինական պատերազմը, թե ոչ։

«Նոր ստեղծված իրավիճակում Ուկրաինայից սպասվող հացահատիկի բերքը, որ պետք է գար Հայաստան, չի լինելու, ՌԴ–ից շատ ապրանքների ներկրման հետ կապված ևս խնդիրներ են առաջացել։ Իրավիճակը այնպես է խճճվել, որ կառավարությունը փորձում է բացել այդ կծիկը, թիվ մեկ հարցը, որ այս պահին կա հետևյալն է՝ ինչպես  սպասվող ինֆլյացիայի դեմն առնել։ Վատատեսական սցենար պետք է ունենաք, բայց մեր գործունությունը չպետք է այդ սցենարի շրջանակներում իրականացնենք։ Հնարավոր է այս իրավիճակում բյուջեում նկատվի եկումուտների որոշակի  նվազում»,– ընդգծեց Վահագն Խաչատուրյանը։

Հարցին՝ հացի խնդիր առաջանալու դեպքում ինչպիսի քայլեր է ձեռնարկելու կառավարությունը, Խաչատուրյանը պատախանեց․ «Համոզված եղեք այդ խնդիրը չի լինի, մենք գնահատում ենք մեր հնարավորությունները»։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն